ՌԴ զինված ուժերի մասին «դիսկրեդիտացիայի» և ֆեյքերի տարածման համար ռելոկանտների գույքը կարող է բռնագրավվել

26 Մայիսի 2026, 16:09

Քաղաքականություն

Ռուսաստանում արտերկիր տեղափոխված քաղաքացիների (ռելոկանտների) գույքը կարող է բռնագրավվել՝ Ռուսաստանի զինված ուժերի մասին «դիսկրեդիտացիայի» և կեղծ տեղեկատվության տարածման համար։ Այս որոշումը միաձայն ընդունվել է ՌԴ Պետդումայում։

Օրինագծի հեղինակների կարծիքով՝ այն պետք է կիրառվի այն դեպքերում, երբ կա հանրային քննադատություն սահմանադրական կարգի հիմքերի նկատմամբ։ Հատուկ ուշադրություն է նախատեսվում դարձնել այն անձանց վրա, ովքեր «դիսկրեդիտացնում են» զինված ուժերը, տարածում են կեղծ տեղեկություններ կամ քարոզում են նացիստական խորհրդանիշներ։

Այժմ նախաձեռնությունը պետք է քննարկվի Դաշնության խորհրդում։

Հիմա եթերում