Երևանին ոչ ոք չի համոզելու մնալ ԵԱՏՄ-ում․ Դմիտրի Պեսկով
27 Մայիսի 2026, 13:47
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Հայաստանն ընտրել է եվրոպական ինտեգրման ուղին, ինչը հակասում է ԵԱՏՄ անդամակցությանը։
Նրա խոսքով՝ ընդունված օրենքը պարտավորեցնում է երկրին կողմնորոշվել դեպի Եվրամիություն, մինչդեռ ԵԱՏՄ-ին մասնակցության առավելություններն ակնհայտ են՝ ՀՆԱ-ի կայուն աճ տարեկան մի քանի տոկոսային կետով։ Իսկ հետագա ուղու վերաբերյալ որոշումն, ըստ նրա, պետք է կայացնի հայ հասարակությունը։
Դմիտրի Պեսկովը նշել է, որ գազային համաձայնագրի հնարավոր չեղարկման հարցը կորպորատիվ բնույթ ունի և պետք է քննարկվի «Գազպրոմ»-ի հետ։ Նա նաև ընդգծել է, որ Հայաստանին տրամադրված արտոնությունները Ռուսաստանի ներդրումն են։
Մամուլի քարտուղարն նաև ասել է, որ ոչ ոք չի պատրաստվում համոզել Երևանին մնալ ԵԱՏՄ-ում, սակայն անհրաժեշտ է ներկայացնել համապատասխան պարզաբանումներ։ Միաժամանակ, Վլադիմիր Պուտինի և Նիկոլ Փաշինյանի առանձին հանդիպում մոտ ապագայում նախատեսված չէ, իսկ Հայաստանը կշարունակի մասնակցել ԵԱՏՄ գագաթնաժողովին, թեև ներկայիս նիստը չի որոշելու նրա հետագա ճակատագիրը։