Հայաստանի համար գազի արտոնությունը Ռուսաստանի հաշվին է, դա մեր օգնությունն է ՀՀ-ին․ Պեսկով

27 Մայիսի 2026, 20:31

Քաղաքականություն

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Հայաստանին մատակարարվող գազի արտոնյալ պայմանները տրամադրվում են Ռուսաստանի հաշվին և հանդիսանում են եղբայրական երկրին ցուցաբերվող աջակցության ձև։

«Արտոնությունը միշտ ինչ-որ մեկի հաշվին է լինում։ Այսինքն՝ այն արտոնությունը, որը ստանում են հայերը, միշտ ինչ-որ մեկի հաշվին է, դա երկնքից չի ընկնում։ Դա իրականացվում է Ռուսաստանի Դաշնության հաշվին։ Սա իսկապես մեր ներդրումն է Հայաստանի զարգացման գործում՝ հաշվի առնելով, որ հայ ժողովուրդը մեր եղբայրական ժողովուրդն է։ Սա եղբայրական երկիր է, եղել է և կմնա, իսկ գազի արտոնությունները տրամադրվում են մեր հաշվին։ Եկեք իրերն իրենց անուններով կոչենք՝ դա մեր օգնությունն է Հայաստանին»,- ընդգծել է Պեսկովը։