Զախարովան՝ Փաշինյանի կողմից հակառուսական տրամադրությունների աջակցության մասին
28 Մայիսի 2026, 16:30
Մոսկվան արձանագրում է Երևանի կողմից Արևմուտքի երկրների իրականացվող հակառուսական տրամադրությունների խթանման արշավին ցուցաբերվող ցուցադրական անգործությունը։ Այս մասին հերթական բրիֆինգի ընթացքում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Մենք նաև ընդգծում ենք Նիկոլ Փաշինյանի թիմի ցուցադրական անգործությունը Արևմուտքի կողմից նպատակային իրականացվող արշավի նկատմամբ՝ ուղղված հակառուսական տրամադրությունների խթանմանը։ Գրեթե ամեն օր հնչում են հայտարարություններ և տեղեկություններ, թե Մոսկվան իբր միջամտում է հանրապետության ներքին գործերին»,- ասել է Զախարովան։
Նրա խոսքով՝ Երևանը Մոսկվայի հետ հարաբերությունները դիտարկում է որպես գործիք՝ ֆինանսական ապահովման համար՝ դեպի եվրոպական ուղի վերակողմնորոշվելու նպատակով։
«Ակնհայտ է, որ Մոսկվայի հետ հարաբերությունները ընկալվում են որպես տակտիկական գործիք՝ եվրոպական ուղղությամբ վերակողմնորոշման ֆինանսական ապահովման համար», — հավելել է դիվանագետը։