Պուտինն ու Լուկաշենկոն ԵԱՏՄ առաջնորդների հանդիպման շրջանակում քննարկել են Հայաստանի թեման
29 Մայիսի 2026, 12:20
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Աստանայում անցկացվող ԵԱՏՄ առաջնորդների հանդիպման շրջանակում կարճ կարծիքներ են փոխանակել Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Նրանք երեկ հանդիպման շրջանակում մի քանի անգամ զրուցել են։ Հայաստանի թեմայով եղել է կարծիքների կարճ փոխանակում, սակայն բովանդակային քննարկում չի եղել, պարզապես ժամանակ չի եղել»,- լրագրողներին ասել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Պուտինի և Լուկաշենկոյի զրույցներում բարձրացվել է Հայաստանի թեման։