Հայաստանը պետք է ԵՄ-ի հետ մերձեցումը իրականացնի իր հաշվին․ Պեսկով
29 Մայիսի 2026, 16:50
Հայաստանը պետք է Եվրամիության հետ մերձեցման գործընթացն իրականացնի ոչ թե Ռուսաստանի և Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) հաշվին, այլ սեփական միջոցներով։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Կա ևս մեկ կարևոր հարց․ շարժվելով դեպի Եվրամիություն, ինչը Հայաստանի բացարձակ ինքնիշխան իրավունքն է, Հայաստանը չի կարող և չպետք է դա անի ԵԱՏՄ երկրների ֆինանսական միջոցների հաշվին։ Այսինքն՝ դա պետք է իրականացվի իր հաշվին»,-լրագրողներին ասել է Պեսկովը։
Մեկնաբանելով Հայաստանի հնարավոր անդամակցությունը Եվրամիությանը՝ Պեսկովը նշել է, որ այս հարցում որևէ անորոշություն չկա, և իրավիճակը լիովին պարզ ու թափանցիկ է։
«Ամեն ինչ շատ պարզ է։ Այստեղ որևէ անորոշություն չկա։ Ամեն ինչ բացարձակապես հասկանալի, թափանցիկ և հստակ է»,- ասել է նա։