Գարիկ Գյուլումյանը՝ ըմբշամարտի Ռուսաստանի առաջնության արծաթե մեդալակիր
30 Մայիսի 2026, 14:43
Մայիսի 26-28-ը Սուզդալ քաղաքում անցկացվել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Ռուսաստանի առաջնությունը՝ նվիրված Ռուսաստանի հերոս Ռոման Կուտուզովի հիշատակին։
Դոնի Ռոստովում բնակվող հայ ըմբիշ Գարիկ Գյուլումյանը մինչև 72 կգ քաշային կարգում նվաճել է արծաթե մեդալ, հայտնել է Ռոստովի մարզի ըմբշամարտի ֆեդերացիան։