Հայաստանը ռուս զբոսաշրջիկների նախընտրած արտասահմանյան ուղղությունների թոփ-5-ում է
30 Մայիսի 2026, 15:30
Առցանց էքսկուրսիաների և հեղինակային տուրերի ամրագրման «Տրիպստեր» ծառայության տվյալներով՝ Հայաստանը 2026 թվականի հունիսին ռուս զբոսաշրջիկների շրջանում ամենապահանջված արտասահմանյան ուղղություններից մեկն է։ Այս մասին հայտնել է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Ծառայության փոխանցմամբ՝ Հայաստանը ներառվել է արտասահմանյան ամենասիրված ճանապարհորդական ուղղությունների հնգյակում։ Ցանկում ընդգրկված են նաև Բելառուսը, Վրաստանը, Թուրքիան և Ղազախստանը։
Փորձագետների գնահատմամբ՝ ռուսաստանցիների հետաքրքրությունը հունիսյան արտասահմանյան ուղևորությունների նկատմամբ շարունակում է բարձր մնալ։