Հայաստանը ռուս զբոսաշրջիկների շրջանում հայտնի արտասահմանյան ուղղությունների շարքում է

30 Մայիսի 2026, 15:30

Տնտեսություն և Բիզնես

«Տրիպստեր» էքսկուրսիաների և անհատական տուրերի ամրագրման ծառայության տվյալների համաձայն՝ 2026 թվականի հունիսին Հայաստանը ռուս զբոսաշրջիկների շրջանում ամենապահանջված արտասահմանյան ուղղություններից մեկն է։ Այս մասին հայտնել է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Ծառայության փոխանցմամբ՝ Հայաստանը ներառվել է արտասահմանյան ճանապարհորդությունների ամենատարածված հինգ ուղղությունների շարքում։ Ցուցակում ներառված են նաև Բելառուսը, Վրաստանը, Թուրքիան և Ղազախստանը։

Փորձագետների գնահատմամբ՝ հունիսին ռուսաստանցիների հետաքրքրությունը միջազգային ճանապարհորդությունների նկատմամբ մնում է բարձր։