Փաշինյանը նույն Սաակաշվիլին է, ով եղել է Վրաստանի ամենապրոթուրքական գործիչը. Տիգրան Քոչարյան
01 Հունիսի 2026, 18:30
Ընտրություններին ընդառաջ՝ ձերբակալություններով ու քրեական գործերով փորձում են վախեցնել ընդդիմությանն ու այն մարդկանց, որոնք սատարում են ընդդիմությանը։Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասել է Alpha News-ի գլխավոր խմբագիր Տիգրան Քոչարյանը։
«Փորձում են կազմաքանդել շտաբերի աշխատանքը, քանի որ այժմ նրանց համար կարևոր է հնարավորինս արագ կալանավորել կամ ձերբակալել մարդկանց։ Իսկ երբ կանցնի մի քանի ամիս, կպարզվի, որ այդ մարդիկ առանձնապես ոչինչ չեն արել։ Ուղղակի այսպես փորձում են ազդել բնակչության վրա։ Եվ, ի դեպ, նրանց համար տարբերություն չկա՝ սովորական ակտիվիստի են ձերբակալում, թե, օրինակ, Սամվել Կարապետյանին տնային կալանքի տակ են պահում՝ զրկելով նրան նորմալ մասնակցել նախընտրական արշավի»,- նշել է Տիգրան Քոչարյանը։
Նրա խոսքով՝ ընտրարշավն անցնում է այնպիսի խայտառակ խախտումներով, որ կարելի է ասել՝ այն լեգիտիմ չէ։
Դիտարկմանը, թե իշխանությունը պատրաստ է հանուն վերընտրման շրջվել դեպի թուրքական աշխարհ, Քոչարյանը պատասխանել է․
«Իշխանության կուրսը պրոթուրքական է։ Նույն ձևով Վրաստանում մարդկանց խաբեցին, ասում էին, թե գնում են Եվրոպա, բայց վերջում հայտնվեցին Թուրքիայում։ Միխեիլ Սաակաշվիլին եղել է Վրաստանի ամենապրոթուրքական գործիչը։ Մարդ, որն այնպես արեց, որ վրացական տնտեսությունը բաժանվեց Թուրքիայի և Ադրբեջանի միջև։ Այս պարագայում կարելի է ասել, որ Նիկոլ Փաշինյանը նույն Սաակաշվիլին է և նույն քայլերն է անում»։
Մանրամասները՝ տեսանյութում։