Սա դեռ սկիզբն է,ավելի խիստ պահանջներ են դրվելու. քաղաքացիները ՌԴ սահմանափակումների մասին

02 Հունիսի 2026, 20:45

Կարծիք

Եթե ներկայիս կառավարությունը դեմ է գնում Ռուսաստանին և ուղղվում է դեպի Արևմուտք, ապա ՌԴ-ի կողմից Հայաստանի նկատմամբ պատժամիջոցներն անխուսափելի են: Այս մասին Alpha News-ի հարցման ժամանակ ասել է Երևանի բնակիչներից մեկը:

Հարցվածների խոսքով՝ եթե կառավարությունը դեմ է գնում հազարամյա բարեկամ երկրին, որը միշտ եղել է հայերի կողքին դժվարին պահերին, որտեղ աշխատում են մեծ թվով հայեր, և ուղղվում է դեպի արևմուտք, ապա բնական է, որ ՌԴ-ն սահմանափակումներ կիրառի։

«Ինչպես ռուսներն են ասում՝ սա դեռ սկիզբն է, դեռ ավելի խիստ պահանջներ են դրվելու»,- նշել է հարցման մեկ այլ մասնակից:

Հիմա եթերում