Ռուսաստանի դիրքորոշումը Հայաստանի ընտրությունների վերաբերյալ չի փոխվել․ Զախարովա
04 Հունիսի 2026, 10:37
Ռուսաստանի դիրքորոշումը Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ նախկինի պես մնում է անփոփոխ։ Այս մասին Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի շրջանակում «Ռիա Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Ինչ վերաբերում է Հայաստանի խորհրդարանական ընտրություններին, որոնք պետք է անցկացվեն հունիսի 7-ին, ապա օրեր առաջ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ ներկայացրել է մեր դիրքորոշումը, և այդ դիրքորոշումը որևէ փոփոխության չի ենթարկվել», — նշել է Զախարովան։