Ալեքսանդր Վարդանյանի թիմը դարձել է Ռուսաստանի դիմացկունության մրցաշարի առաջին փուլի հաղթող
04 Հունիսի 2026, 18:15
Ալեքսանդր Վարդանյանի և Կիրիլ Սմալի №90 Vracing թիմը՝ Audi R8 LMS GT3 Evo2 մեքենայով, դարձել է Ռուսաստանի դիմացկունության մրցարշավների սերիայի (REC) առաջին փուլի՝ «Гран-при Авто Mail»-ի հաղթողը։
Մրցավազքը տեղի է ունեցել մայիսի 30-ին «Moscow Raceway» մրցուղում։ Մրցարշավին մասնակցել է 37 թիմ։
Վարդանյանի մեքենան առաջատար դիրք է դուրս եկել ավարտից մոտ մեկ ժամ առաջ և առաջինն է հատել եզրագիծը։ Վերջին շրջափուլերը, սակայն, բավական լարված են եղել․ փորձելով որքան հնարավոր է զգուշորեն վարել անձրևի ու խիտ մառախուղի պայմաններում՝ Վարդանյանը թույլ է տվել, որ Միխայիլ Ալեշինի վարած №13 Mercedes-ը (CapitalRT թիմ) մոտենա իրեն, սակայն կարողացել է պահպանել առաջատարությունը մինչև վերջնական հաղթանակը։