Այսօրվա խուզարկությունները երեկվա հանրահավաքի հետևանքն են. Կարեն Քոչարյան

«Ուժեղ Հայաստան» դաշինքի երեկվա հանրահավաքը դարձավ վերջին կաթիլը, որը ստիպեց իշխանությանը գործի դնել իր մամլիչ ապարատը: Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասել է քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանն՝ անդրադառնալով ՀՀ-ում այսօր տեղի ունեցած խուզարկություններին:

Նրա խոսքով՝ նախընտրական պայքարի սկզբում, երբ դեռ շրջում էին մարզերում, իշխանության տրամադրությունը բարձր էր: Սակայն, ըստ Քոչարյանի, ամեն ինչ փոխվեց այն պահից, երբ իշխանությունը քարոզարշավը սկսեց Երևանում և այլ մեծ քաղաքներում: «Դրանից հետո փոխվեց թե՛ հասարակության ընդհանուր տրամադրությունը, թե՛ իշխանական հատվածի տրամադրությունը»,-նշել է քաղտեխնոլոգը:

Ըստ Կարեն Քոչարյանի՝ հենց այդ պահից սկսվել են փողոցային արտահայտությունները, մարդկանց բերման ենթարկելն ու վախի մթնոլորտի սերմանումը:

«Գնալով դա ավելացել է, և երեկվա մեծ հանրահավաքը համբերության վերջին կաթիլն էր։ Այդ իսկ պատճառով այսօր ՔՊ-ն սկսել է իրականացնել մասսայական խուզարկություններ»,- ընդգծել է Քոչարյանը։

Հիմա եթերում