Հայկական կոնյակի մատակարարումների արգելքի դեպքում առաջին հերթին կտուժի Հայաստանը․ Տիտով

05 Հունիսի 2026, 11:54

Քաղաքականություն

Հայկական կոնյակի մատակարարումների հնարավոր արգելքի դեպքում առաջին հերթին կտուժի Հայաստանը, մինչդեռ Ռուսաստանը կկարողանա փոխարինել այդ արտադրանքը։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է «Абрау-Дюрсо» ընկերությունների խմբի սեփականատեր և հիմնական բաժնետեր Բորիս Տիտովը։

«Եթե սահմանափակումներ կիրառվեն, ապա Ռուսաստանը միանշանակ կհաղթահարի այդ իրավիճակը, քանի որ կան այլընտրանքային աղբյուրներ, որոնցով հնարավոր է փոխարինել այդ արտադրանքը։ Այս առումով որևէ խնդիր չի առաջանա։ Խնդիրները կլինեն հայկական կողմի համար», — ասել է Տիտովը։

Հիշեցնենք, որ մայիսի 30-ից Ռուսաստանի գյուղատնտեսական վերահսկողության դաշնային ծառայությունը (Ռոսսելխոզնադզոր) ժամանակավոր սահմանափակումներ է սահմանել Հայաստանից թարմ լոլիկի, վարունգի, պղպեղի, կանաչեղենի և ելակի ներմուծման նկատմամբ։

Հունիսի 2-ից նմանատիպ սահմանափակումներ են կիրառվել նաև կեռասի, բալի, ծիրանի, դեղձի, սալորի, նեկտարինի և խաղողի մատակարարումների վրա։

Բացի այդ, հունիսի 3-ից սահմանափակվել է Հայաստանից սերմնապտղավոր մշակաբույսերի, սմբուկի, կարտոֆիլի և չրերի ներմուծումը։

Հիմա եթերում