Կարևոր քայլ կլինի․ երևանցիները՝ «Ուժեղ Հայաստան»-ի առաջարկած սոցիալական աջակցության մասին

Հունիսի 4-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունենցած «Հայաստանն ընտրում է» հեռուստաբանավեճի վերջին հանդիպմանը «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Նարեկ Կարապետյանը հայտարարեց, որ իրենց ընտրվելու դեպքում անապահով ընտանիքների համար հոսանքն ու ջուրը կդառնան անվճար։

Թեմայի վերաբերյալ Alpha News-ը զրուցել է Երևանի բնակիչների հետ՝ պարզելու, թե նրանք ինչ կարծիք ունեն այս հարցի շուրջ։

«Եթե դա տարածվի բոլոր անապահով ընտանիքների վրա, այլ ոչ միայն արցախցիների, ապա դրական եմ վերաբերվում»,- նշել է հարցման մասնակիցներից մեկը։

Բնակիչների մեծ մասի կարծիքով՝ նման որոշումը կօգնի մարդկանց փոքր-ինչ ոտքի կանգնել և բարելավել իրենց կյանքի պայմանները։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հիմա եթերում