Եկել եմ ընտրության՝ ողբերգությունների ու պարտությունների շղթան ավարտելու ակնկալիքով.Լևոն Քոչարյան

07 Հունիսի 2026, 15:00

Քաղաքականություն

Եկել եմ ընտրության այն ակնկալիքով, որ շարունակական ողբերգությունների, պարտությունների և նվաստացումների շղթան վերջապես կավարտվի: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է «Հայաստան» դաշինքի անդամ Լևոն Քոչարյանը:

Անդրադառնալով խորհրդարանական ընտրություններին ՔՊ-ականների կողմից կատարվող կեղծիքներին նա նշել է.

«Մենք ընտրարշավի ընթացքում տեսանք մասսայական խախտումներ, ադմինիստրատիվ լծակների կիրառում, սկսած մարդկանց հանրահավաքներին հավաքելուց մինչև ուղղորդումներ և պարտադրումներ»,-նշել է Քոչարյանը:

Նրա խոսքով՝ այս ամենը շատ մտահոգիչ է և օրը ամփոփելուց հետո ավելի կոնկրետ գնահատական կարող են տալ:

«Խախտումները շատ ժաանակ ո՛չ այնքան ընտրության օրն են կատարվում, ինչքան դրան նախորդող ժամանակաշրջանում»,- հավելել է Լևոն Քոչարյանը: