«Ռոսսելխոզնադզոր»-ը Հայաստանից ներմուծվող արտադրանքի ամսական մոնիթորինգ է իրականացնում
10 Հունիսի 2026, 11:12
«Ռոսսելխոզնադզոր»-ը ամեն ամիս մոնիթորինգ է իրականացնում Հայաստանից ռուսական շուկա մատակարարվող արտադրանքի նկատմամբ։ Այս մասին Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում ՏԱՍՍ-ին հայտնել է «Ռոսսելխոզնադզոր»-ի ղեկավար Սերգեյ Դանկվերտը։
«Ներկայումս մենք ամեն ամիս վերահսկում ենք ռուսական շուկա մուտք գործող արտադրանքը։ Ուսումնասիրում և վերլուծում ենք տվյալները։ Եթե որևէ արտադրատեսակի մասով մեկ ամսվա ընթացքում արձանագրված խախտումների քանակն աճում է, մեր մասնագետները բանակցություններ են սկսում գործընկերների հետ», — ասել է Դանկվերտը՝ պատասխանելով Հայաստանից մատակարարումների վերաբերյալ հարցին։