Լավրով․ Հայաստանը հերթական անգամ չի մասնակցել ՀԱՊԿ միջոցառումներին

10 Հունիսի 2026, 15:17

Քաղաքականություն

Հայաստանը կրկին չի մասնակցել ՀԱՊԿ անդամ երկրների արտաքին գործերի նախարարների նիստին, սակայն պաշտոնապես շարունակում է մնալ կազմակերպության անդամ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։

«Հայաստանը, իսկապես, հերթական անգամ չի մասնակցել ՀԱՊԿ միջոցառումներին, չնայած այն շարունակում է մնալ ձևականորեն լիիրավ անդամ։ Հայաստանի պետական դրոշը, մյուս անդամ պետությունների դրոշների հետ միասին, այստեղ ներկա է», — ասել է Լավրովը։