Թուրքիան ակնկալում է Հայաստանի հետ ապրանքաշրջանառությունը հասցնել 1 միլիարդ դոլարի․ ԶԼՄ
11 Հունիսի 2026, 12:49
Թուրքիան մտադիր է Հայաստանի հետ ապրանքաշրջանառության ծավալը հասցնել 1 միլիարդ դոլարի։ Այդ նպատակով երկու երկրները երկար տարիների ընդմիջումից հետո նախատեսում են բացել ցամաքային սահմանը։ Այս մասին հայտնում է թուրքական Yeni Şafak պարբերականը։
Հրատարակության տեղեկություններով՝ Ալիջան և Աքյաքա սահմանային անցակետերի գործարկումը նախատեսվում է արդեն այս ամռանը։
Ներկայում Հայաստանի և Թուրքիայի միջև առևտրաշրջանառության ծավալը գնահատվում է ընդամենը 300-350 միլիոն դոլար։
Պարբերականի գնահատմամբ՝ սահմանների բացումը բիզնեսին հնարավորություն կտա հրաժարվել բարդ լոգիստիկ շղթաներից և ապրանքներն անմիջականորեն մատակարարել հարևան երկրներ, ինչը կարող է զգալիորեն խթանել երկկողմ առևտուրը։