Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրություններում բազմաթիվ լուրջ խախտումներ են եղել․ Պամֆիլովա

11 Հունիսի 2026, 13:40

Քաղաքականություն

Հայաստանում անցկացված խորհրդարանական ընտրություններն ուղեկցվել են բազմաթիվ դժվարություններով և սկզբունքային խախտումներով։ Այս մասին հայտարարել է ՌԴ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Էլլա Պամֆիլովան։

Նրա խոսքով՝ Հայաստանում անցկացված ընտրությունների դիտարկմանը մասնակցել են Ռուսաստանի ԿԸՀ-ի երկու անդամներ, ինչպես նաև տարածաշրջանային ընտրական հանձնաժողովների 24 ներկայացուցիչներ։

«Նրանք բոլորը միասին փայլուն աշխատեցին։ Աշխատանքը հեշտ չէր՝ վաղ առավոտից մինչև ուշ երեկո։ Դժվարությունները շատ էին, խախտումները նույնպես, եկեք անկեղծ լինենք, շատ էին։ Եվ դրանք սկզբունքային բնույթի խախտումներ էին»,- նիստի ընթացքում նշել է Պամֆիլովան։