Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանին մեղադրանք է առաջադրվել Facebook-ում կատարված հրապարակումների համար
12 Հունիսի 2026, 16:40
Հայաստանի Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը հայտնել է, որ քաղաքագետ Ալեն Ղևոնդյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել՝ Facebook-ում կատարված հրապարակումների համար:
Գերատեսչության տվյալներով՝ նախաձեռնվել է երկու քրեական վարույթ, որոնց շրջանակում Տ.Վ.-ի և Ա.Ղ.-ի նկատմամբ քրեական հետապնդում է սկսվել ՀՀ քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով։
Տ.Վ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը, և նա հայտարարվել է հետախուզման մեջ։ Ա.Ղ.-ն ձերբակալվել է՝ դատարան նրա նկատմամբ խափանման միջոց կիրառելու միջնորդություն ներկայացնելու նպատակով։
Նախաքննությունը շարունակվում է։