Քիչ առաջ տեղի ունեցավ այն, ինչը սպասելի էր այս մանր իշխանություններից. Բագրատ Միկոյան
14 Հունիսի 2026, 23:10
ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ նշել է.
«Չնայած նախօրոք տարածած հայտարարությանը, որ Նախագահ Քոչարյանն անձնական հարցերով 3 օրով մեկնում է, նախագահի ելքը երկրից ապօրինի և առանց որևէ պատճառաբանության արգելվեց:
Զարմանալի չէ, որ սահմանապահներից գուցե նաև շուտ դրա մասին տեղյակ էին արդեն իշխանական լրատվամիջոցները։ Մանր բռնապետն իր եվրոպացի տերերի կողմից այդքան գովաբանված «դեմոկրատիայի բաստիոնը» փաստացի վերածել է «դեմոկրատիայի կոնցլագերի»։
Եթե որևէ Ալիևի կոշիկ լպստողի մտքով անգամ կարող է անցնել, որ նախագահ Քոչարյանը կարող է փախչել երկրից, նա չարաչար սխալվում է. Հայաստանից փախչելու է մեկ մարդ, և այդ մեկ մարդը Ալիևի տուզիկն է (եթե, իհարկե, բախտը բերի փախչել)»: