Հայաստանի արտահանումը նվազել է 3.6%-ով․ ԵԱԶԲ

29 Հունիսի 2026, 20:00

Տնտեսություն և Բիզնես

Հրապարակվել է Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) շաբաթական մակրոամփոփագիրը, որի համաձայն՝ Հայաստանի արտահանումը նվազել է 3.6%-ով։

Տվյալների համաձայն՝ 2026 թվականի հունվար–մայիս ամիսներին Հայաստանում տնտեսական ակտիվությունը տարեկան կտրվածքով աճել է 8.0%-ով՝ հունվար–ապրիլի 6.9%-ի համեմատ։

Հիմնական ներդրումն ունեցել են ծառայությունները (+9.1% տարեկան աճ), շինարարությունը (+24.1%) և արդյունաբերությունը (+12.2%)։

Արտաքին առևտրի դինամիկան եղել է հակասական․ ներմուծումն աճել է 2.2%-ով, մինչդեռ արտահանումը նվազել է 3.6%-ով։

Կանխատեսումների համաձայն՝ 2026 թվականին սպասվում է տնտեսական ակտիվության բարձր մակարդակի պահպանում՝ հիմնականում ներքին աղբյուրների հաշվին։ ՀՆԱ-ի աճը 2026 թվականին, ըստ կանխատեսումների, կկազմի շուրջ 6%։