Այսօր կեղծարարություն անողն իշխանությունն է․ Կոտայքի մարզի բնակիչ
03 Հուլիսի 2026, 16:30
Կոտայքի մարզում հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններից հետո անցկացված հարցումները ցույց են տալիս, որ բնակիչների շրջանում կա անվստահություն քվեարկության արդյունքների օրինականության նկատմամբ։
Հարցման մասնակիցներն, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե ընդդիմության օգտին քվեարկած 500 հազար քաղաքացիները կաշառվել են, այն որակել են որպես զրպարտություն։
«Այսօր կեղծարարություն անողն իշխանությունն է։ Ո՞ւմ ձեռքը կտրի, իրե՞նը պիտի կտրի»,- նշել է հարցման մասնակիցներից մեկը։
Մեկ այլ բնակիչ ընդգծել է, որ իշխանությունը փորձում է ամեն գնով պահպանել իր դիրքերը, քանի որ հանրության կողմից այլևս չունի նախկին աջակցությունը։
«Մարդիկ իրեն չեն ուզում, հայրենիքը ծախում է, ինչո՞ւ պիտի ուզեն։ Ինքն ուզում է անպայման ընտրվի, որ հայրենիքի մնացած մասն էլ վաճառի՝ ինչպես Արցախը։ Նրա նպատակը հենց դա է»,- հավելել է Կոտայքի մեկ այլ բնակիչ։