Եսայի Ալթունյանը պարգևատրվել է Ֆրանսիայի Արվեստների և գրականության շքանշանով

04 Հուլիսի 2026, 14:05

Մշակույթ

Ֆրանսահայ երաժիշտ Եսայի Ալթունյանը արժանացել է Ֆրանսիայի Արվեստների և գրականության շքանշանի ասպետի կոչմանը։

Ֆրանսիայի մշակույթի նախարարության այս պատվավոր պարգևը շնորհվում է արվեստի և գրականության ոլորտում ակնառու նվաճումների համար։

Եսայի Ալթունյանը երգիչ, կոմպոզիտոր, երաժշտական պրոդյուսեր և գործիքավորող է։ Նա Genealogy խմբի անդամ էր, որը ներկայացրել է Հայաստանը «Եվրատեսիլ-2015» միջազգային երգի մրցույթում։