Սննդամթերքի գների աճը Հայաստանում արագացել է․ ԵԱԶԲ
07 Հուլիսի 2026, 20:20
Հայաստանում 2026 թվականի հունիսին տարեկան գնաճը կազմել է 5,1%՝ 2025 թվականի հունիսի համեմատ։ Միաժամանակ, ընթացիկ տարվա մայիսի համեմատ գրանցվել է 0,5% գնանկում։ Այս մասին նշվում է Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) շաբաթական վերլուծական տեսությունում։
Գնաճի հիմնական գործոնը սննդամթերքի գների աճի արագացումն է եղել․ այն հասել է տարեկան 8,6%-ի՝ նախորդ ամսվա 6,4%-ի փոխարեն, ինչը պայմանավորված է համաշխարհային շուկաներում գների բարձրացմամբ։ Ոչ պարենային ապրանքների գների տարեկան աճը նույնպես արագացել է՝ 2,1%-ից հասնելով 2,3%-ի, մինչդեռ ծառայությունների ոլորտում գնաճը պահպանվել է նույն մակարդակում՝ 2,7%։
Փորձագետների կանխատեսմամբ՝ 2026 թվականի ավարտին սպառողական գների աճը կդանդաղի և տարեկան կտրվածքով կկազմի շուրջ 4,4%։