Եթե այսօր գործարանը չաշխատեց, փակելու ենք Զոդի կամուրջը․ ակցիայի մասնակից
09 Հուլիսի 2026, 12:57
Եթե այսօր մեր գործարանը չաշխատեց, առավոտյան բոլորով փակելու ենք Զոդի կամուրջը։ Լրագրողների հետ զրույցում ասել է «Արարատցեմենտ» գործարանի աշխատակիցներից մեկը։
«Փակելու ենք, կաթվածահար ենք անելու ճանապարհները, ոնց իրենք դա արեցին մեր տների հետ»,- նշել է նա։
Հիշեցնենք՝ հուլիսի 6-ի վաղ առավոտից խուզարկություններ են իրականացվել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատանը, «Մուլտի Գրուպ» կոնցեռնի կազմում ընդգրկված գրեթե բոլոր ընկերություններում, ինչպես նաև այդ կազմակերպությունների տնօրենների բնակարաններում։