Ինչ են քննարկել Փաշինյանն ու Միշուստինը
09 Հուլիսի 2026, 13:16
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եկատերինբուրգ կատարած այցի ընթացքում ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ քննարկել է Հայաստանի գյուղմթերքների ներմուծման սահմանափակումների հարցը։ Այդ մասին ասաց Փաշինյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում։
«ՌԴ կառավարության ղեկավարի հետ ունեցել ենք բաց, անկեղծ բարեկամական քննարկում, ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ»,- նշեց վարչապետը։
Փաշինյանը պայմանավորվածությունների մասին մանրամասներ չհայտնեց՝ խոստանալով, որ դա կանի այն ժամանակ, երբ դրանք իրականություն դառնան։