10,000 մարդ այսօր մնացել է առանց աշխատանքի. «Արարատ» կոմբինատի աշխատակից
13 Հուլիսի 2026, 12:51
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատի աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում գործարանի դիմաց՝ պահանջելով թույլ տալ իրենց վերադառնալ բնականոն աշխատանքին։
Ակցիայի մասնակիցների փոխանցմամբ՝ արդեն մեկ շաբաթ է, ինչ ընկերության գործունեությունը կասեցված է, և իրենք ստիպված անցել են պարապուրդի։
«Շուրջ 10,000 մարդ այսօր մնացել է առանց աշխատանքի։ Թե ինչ են մտածում՝ պարզապես չենք հասկանում։ Մենք ուզում ենք այսօր հստակ պատասխան ստանալ՝ ե՞րբ ենք վերադառնալու աշխատանքի։ Պարոն Ծառուկյանն այսքան աշխատատեղ է ստեղծել, որ հիմա մենք անգո՞րծ մնանք։ Այս ամենից հետո դեռ ժողովրդավարությունից են խոսում. ո՞ւր է այդ դեպքում ժողովրդավարությունը»,-նշել է մեր զրուցակիցը։