ՀՀ-ն բանակցություններ է վարում հնդկական Astra հրթիռների ձեռքբերման շուրջ
21 Հուլիսի 2026, 13:02
Հնդկական «Businessline» պարբերականի տվյալներով՝ օդ-օդ դասի Astra հրթիռների նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում առնվազն վեց երկիր, այդ թվում՝ Հայաստանը և Սաուդյան Արաբիան։
Ըստ աղբյուրի՝ ՀՀ-ն Հնդկաստանի հետ բանակցությունների փուլում է՝ այս հրթիռները Սու-30ՍՄ կործանիչների վրա հնարավոր ինտեգրելու շուրջ։
Astra Mk-1 հրթիռը, որը մշակվել է Հնդկաստանի պաշտպանության հետազոտությունների և զարգացման կազմակերպության (DRDO) կողմից և արտադրվում է «Bharat Dynamics Limited» ընկերության կողմից, զարգացնում է մինչև 4,5 Մախ արագություն և կարող է խոցել թիրախներ մինչև 110 կմ հեռավորության վրա։
Հնդկաստանն արդեն փորձարկել է նաև Astra Mk-2 տարբերակը, որի խոցման հեռահարությունը կազմում է 200–240 կմ։ իսկ Mk-3 մոդիֆիկացիան, որը հագեցած է ռեակտիվ շարժիչով, մշակման փուլում է և, ինչպես կանխատեսվում է, կգերազանցի 300 կիլոմետրը։