Գագիկ Ծառուկյանի փաստաբանները պահանջել են առերեսում իրանցի գործարարների հետ
21 Հուլիսի 2026, 13:13
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի փաստաբանները փողերի լվացման վերաբերյալ քրեական գործի շրջանակում պահանջել են առերեսում անցկացնել իրանցի գործարարների հետ։ Այս մասին հայտնել է փաստաբան Երեմ Սարգսյանը՝ նշելով, որ հանդիպումը դեռ չի կայացել։
Փաստաբան Էմին Խաչատրյանի խոսքով՝ գործով անցնող Իրանի քաղաքացիները Ծառուկյանին պարտք են 14,5 միլիոն դոլար, սակայն ներկայացնում են դեպքերի այլ մեկնաբանություն։
Նրա խոսքով՝ պաշտպանական կողմը ներկայացրել է փաստաթղթեր, որոնց համաձայն՝ Ծառուկյանը պետք է դիտարկվի ոչ թե որպես մեղադրյալ, այլ որպես տուժող։ Փաստաբանը նաև ընդգծել է, որ իրանցի գործարարները պարտավորություն են ստանձնել նշված գումարը վերադարձնել երկու տարվա ընթացքում։
Ըստ նրա՝ պարտավորությունների կատարման ժամկետն այժմ մոտենում է ավարտին։