Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Wildberries-ի լոգիստիկ կենտրոններին Կրասնոդարում և Նևիննոմիսկում․ կան տուժածներ

22 Հուլիսի 2026, 09:40

Քաղաքականություն

Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարվածներ են հասցրել Wildberries ընկերության լոգիստիկ կենտրոններին ՌԴ Կրասնոդար քաղաքում և Ստավրոպոլի երկրամասի Նևիննոմիսկ քաղաքում։ Հարձակման հետևանքով տուժել է հինգ մարդ։

Կրասնոդարի պահեստը ԱԹՍ-ների հարվածից հետո բռնկվել է, հայտնել է քաղաքի քաղաքապետ Եվգենի Նաումովը։ Նրա խոսքով՝ երեք տուժած տեղափոխվել է բուժհաստատություններ։

Wildberries-ի հիմնադիր Տատյանա Կիմը հայտարարել է, որ ընկերությունը կտրամադրի անհրաժեշտ ողջ աջակցությունը տուժածներին։