Կրասնոդարում և Նևիննոմիսսկում ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են «Wildberries»-ի կենտրոններին․ կան տուժածներ

22 Հուլիսի 2026, 09:40

Քաղաքականություն

Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարվածել են Նևիննոմիսկի (Ստավրոպոլի երկրամաս) և Կրասնոդարի «Wildberries»-ի լոգիստիկ կենտրոններին։ Հարձակման հետևանքով տուժել է հինգ մարդ։

Կրասնոդարի քաղաքապետ Եվգենի Նաումովը հայտնել է, որ ԱԹՍ-ների հարձակումից հետո Կրասնոդարի երկրամասում գտնվող պահեստում հրդեհ է բռնկվել։ Միջադեպի հետևանքով երեք մարդ է տուժել, որոնց տեղափոխել են բուժհաստատություններ։

«Wildberries»-ի հիմնադիր Տատյանա Կիմը հայտարարել է, որ ընկերությունը տուժածներին կտրամադրի անհրաժեշտ աջակցություն։