Կովկասյան ընձառյուծը՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոցում
22 Հուլիսի 2026, 11:16
«Խոսրովի անտառ» պետական արգելոցի ֆոտոթակարդներն արձանագրել են Հայաստանի ամենագեղեցիկ և ամենահազվագյուտ գիշատիչներից մեկին՝ կովկասյան ընձառյուծին։
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Հայաստանի շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը՝ հրապարակելով նաև տեսանյութ։
«Հայաստանի հարուստ կենսաբազմազանության հերթական վկայությունը։
«Խոսրովի անտառ» պետական արգելոցի ֆոտոթակարդները արձանագրել են Հայաստանի ամենագեղեցիկ և ամենահազվագյուտ գիշատիչներից մեկին՝ կովկասյան ընձառյուծին։
Այս բացառիկ կադրերը ևս մեկ անգամ հաստատում են, որ մեր երկրի բնությունը շարունակում է պահպանել իր կենսաբանական բազմազանության եզակի արժեքները, իսկ իրականացվող պահպանական միջոցառումները տալիս են շոշափելի արդյունքներ»,- գրել է Մաթևոսյանը։