Սուրբ Հովհաննես մատուռում բռնկված հրդեհը մարվել է

22 Հուլիսի 2026, 18:20

Հայեր

Հուլիսի 22-ին՝ ժամը 15։37-ին, Գեղարքունիքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սուրբ Հովհաննես մատուռում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Գավառ-Մարտունի ավտոճանապարհին գտնվող մատուռում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։00-ին, մարվել՝ 16։45-ին։ Ըստ նախնական տվյալների՝ այրվել և ջերմահարվել են սրբապատկերներ։