Ալիկ Ալեքսանյանը 2 ամիս է՝ կալանքի տակ է, բայց որևէ քննչական գործողություն չի իրականացվել․ պաշտպան
24 Հուլիսի 2026, 12:39
«Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի ամենամտերիմ համախոհներից մեկի` ընդդիմադիր գործիչ Ալիկ Ալեքսանյանի հետ տեսակցություններն արգելված չեն, սակայն նա շուրջ երկու ամիս չի տեսել որդուն։ Այս մասին Sputnik Արմենիայի թղթակցին պատմել է նրա փաստաբան Լիանա Գասպարյանը։
Նա նշել է, որ Ալեքսանյանը գրեթե երկու ամիս է, ինչ կալանքի տակ է, բայց որևէ քննչական գործողություն նրա հետ չի իրականացվել։ Ավելին, քաղաքական գործչի երկամսյա կալանքի ժամկետը լրանում է օգոստոսի 3-ին, և դեռ հայտնի չէ, թե արդյոք քննչական մարմինը միջնորդելո՞ւ է այն երկարաձգելու համար, թե՞ ոչ։