Ուկրաինան Իրանի դեմքով նոր թշնամի է ձեռք բերում․ Օլեգ Բլոխին

Ռազմական փորձագետ Օլեգ Բլոխինը Alpha News-ին մեկնաբանել է Կասպից ծովում իրանական նավի նկատմամբ Ուկրաինայի իրականացրած հարվածը։

«Այս անգամ Զելենսկին նույնիսկ չժխտեց, որ հարվածը հասցվել է Ուկրաինայի կողմից։ Ըստ երևույթին, նա ցանկանում էր ցույց տալ, որ կարող է հասնել ցանկացած նավի նույնիսկ Կասպից ծովում։ Չգիտես ինչու, նա կարծում է, որ նման ցուցադրությունը իրեն որոշակի առավելություններ կտա, և որ իր հովանավորները շահագրգռված կլինեն նրա նման ծառայություններով՝ նաև դիվանագիտական տեսանկյունից։

Ուկրաինան առանց այդ էլ բազմաթիվ խնդիրներ ունի, իսկ Զելենսկին, Իրանի դեմքով նոր թշնամի ձեռք բերելով, միայն ավելացնում է երկրի խնդիրները։ Իրանը լիովին կարող է հարված հասցնել և, ամենայն հավանականությամբ, կհարվածի Ուկրաինային՝ ցույց տալու, որ իր հետ կատակել չի կարելի։ Դժվար է ասել, թե որքան մեծ կլինի հասցված վնասը, բայց այն անպայման կլինի»,-ասել է Բլոխինը։

Փորձագետի կարծիքով՝ Իրանը կարող է պատասխանել Ուկրաինային՝ Կասպից ծովում իրանական նավի վրա իրականացված հարձակման համար։

Հիմա եթերում