Իրաքում ձերբակալվել են Ուկրաինայի շահերից գործող զինյալներ
28 Հուլիսի 2026, 09:30
Իրաքի վարչապետի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Քասեմ ալ-Աբուդին հայտարարել է, որ ձերբակալվել են զինյալներ, որոնք, իշխանությունների վարկածով, գործել են Ուկրաինայի շահերից ելնելով։ Այս մասին հայտնում է Dijlah TV-ն։
Պաշտոնյան չի բացահայտել, թե երկրի որ օբյեկտներն են ենթարկվել հարձակումների։
Ալ-Աբուդիի խոսքով՝ հետախուզական խմբերից մեկը, որը զբաղվում էր տվյալների վերլուծությամբ, եկել է այն եզրակացության, որ Իրաքում առկա է ուկրաինական միջամտություն։ Նա նաև հայտնել է, որ ձերբակալվել են խմբավորումներ, որոնք գնդակոծել էին երկրի տարածքում գտնվող մի շարք օբյեկտներ։ Ըստ նրա՝ քննության ընթացքում նրանք խոստովանել են, որ գործում էին Ուկրաինայի շահերից ելնելով։
«Մենք ձերբակալել ենք մի քանի խմբավորումների անդամների, որոնք գնդակոծել էին Իրաքի տարածքում գտնվող մի շարք օբյեկտներ։ Քննության ընթացքում նրանք խոստովանել են, որ աշխատել են Ուկրաինայի շահերից ելնելով», — հայտարարել է պաշտոնյան։
Ալ-Աբուդիի հայտարարությունը հնչել է Իրաքի և Ուկրաինայի միջև հարաբերությունների սրման ֆոնին։ Ավելի վաղ Ուկրաինային մեղադրել էին Մերձավոր Արևելքում տեղի ունեցած մի շարք միջադեպերի, այդ թվում՝ Կասպից ծովում իրանական առևտրային նավի վրա իրականացված հարձակման հետ առնչություն ունենալու մեջ։