Ձերբակալվել է ՀՅԴ-ական Արա Նախշքարյանը
29 Հուլիսի 2026, 10:00
Այսօր վաղ առավոտյան ձերբակալվել է «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցության անդամ Արա Նախշքարյանը: Այս մասին Sputnik Արմենիային հայտնել է փաստաբան Աբրասիմ Աթոյանը:
Նախշքարյանին առավոտյան ժամը 9:00-ի սահմաններում են տարել իր տնից: Այժմ ՀՅԴ-ականը Հակակոռուպցիոն կոմիտեում է:
Նշենք՝ Արա Նախշքարյանը Համազգային Հայ Կրթական և Մշակութային միության Գյումրու գրասենյակի տնօրեն է, հասարակական գործիչ, մտավորական, եղել է արցախյան ազատամարտի մասնակից։ Նա «Հայաստան» դաշինքով պատգամավորի թեկնածու էր։