Ուզում են արգելել քաղաքականությամբ զբաղվել․ Նարեկ Կարապետյան

31 Հուլիսի 2026, 12:30

Քաղաքականություն

Քաղաքական գործիչներին ուզում են արգելել քաղաքականությամբ զբաղվել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է «Ուժեղ Հայաստան» դաշինքից ԱԺ պատգամավոր ընտրված Նարեկ Կարապետյանը։

«Ուզում է ասել, որ ոչ ոք, բացի իր կողմից նշանակված սատելիտներից, իրավունք չունի քաղաքականությամբ զբաղվել։ Սակայն դա չի կարող լինել․ մենք մեր երկրում պետք է քաղաքականությամբ զբաղվենք, քանի որ ինքը երկիրը սխալ ճանապարհով է տանում։

Մեր հասարակության մեծ մասը սա հասկանում է, սակայն մի մասը դեռ իրեն վստահում է»,– նշել է Նարեկ Կարապետյանը՝ նկատի ունենալով Նիկոլ Փաշինյանին։

Նրա խոսքով՝ Փաշինյանն իր տարատեսակ հայտարարություններով սրում է հարաբերությունները խոշոր աշխարհաքաղաքական կենտրոնների հետ, իսկ աշխարհի հետ էմոցիայով խոսել չի կարելի: