Հունաստանում անտառային հրդեհը մարելու ընթացքում ուղղաթիռներ են բախվել

03 Օգոստոսի 2026, 10:30

Տնտեսություն և Բիզնես

Հունաստանի Փսաթա շրջանում հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցող երկու փրկարարական ուղղաթիռ է կործանվել։ Այս մասին հայտնել է երկրի հրշեջ ծառայությունը։

Ներկայումս իրականացվում են անձնակազմերի անդամների որոնողական աշխատանքները։

Հունաստանի արևմուտքում՝ Ատտիկայի և Բեոտիայի շրջաններում բռնկված անտառային հրդեհի դեմ պայքարում ներգրավված է 500 հրշեջ։ Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է 134 միավոր տեխնիկա, ինչպես նաև փրկարարներ Ֆրանսիայից և Ռումինիայից։

Proto Thema թերթի փոխանցմամբ՝ ուժեղ փոթորիկների պատճառով ավիացիայի կիրառումը գրեթե անհնար է դարձել։ Միևնույն ժամանակ, Մեգարա քաղաքի մերձակայքում կրակն արդեն հասել է բնակելի տներին։