Արման Ծառուկյանը վաղաժամ հաղթանակ է տարել հնդիկ բլոգերի նկատմամբ

03 Օգոստոսի 2026, 11:25

Սպորտ

UFC-ի թեթև քաշային կարգի վարկանիշային երկրորդ համար Արման Ծառուկյանը օգոստոսի 1-ին մասնակցել է Երևանում՝ «Տաշիր Արենա»-ում անցկացված Hype Armenia մրցաշարին։

Նրա մրցակիցը հնդիկ ֆիթնես-բլոգեր Անկիթ Բայանպուրիան էր։ Գոտեմարտն անցկացվել է գրեփլինգի կանոններով, և Ծառուկյանը վստահ ու վաղաժամ հաղթանակ է տարել։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ծառուկյանի հաջորդ մենամարտը նախատեսվում է UFC-ի թեթև քաշային կարգի նախկին չեմպիոն Չարլզ Օլիվեյրայի դեմ։

Խառը մենամարտերում (MMA) Արման Ծառուկյանի հաշվին այժմ 23 հաղթանակ և 3 պարտություն կա։