Դուք 60 000 քաղաքացու ձայն եք գողացել, դուք մանդատագողեր եք․ Խամոյանը՝ ՔՊ-ին

03 Օգոստոսի 2026, 12:25

Քաղաքականություն

ՔՊ-ն օրեր շարունակ փորձում է ապացուցել, թե ժողովրդավար է և չի կեղծել ընտրություններ։ Այս մասին Ազգային ժողովում ԱԺ նախագահի ընտրության հարցի քննարկման ընթացքում ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։

«Դուք օրը ցերեկով 60 000 քաղաքացու ձայն եք գողացել։ Դուք մանդատագողեր եք, փորձեք առերեսվել այդ իրականության հետ։ Ժողովրդավարության հետ կապ ունեք այնքան, որքան ընդդիմության վրա հարձակվող կարմիր բերետավորները՝ դիվանագիտական արվեստի հետ»,- նշել է Խամոյանը։

Անդրադառնալով Գագիկ Ծառուկյանին պատկանող գույքի նկատմամբ իրականացվող գործընթացներին՝ պատգամավորը նշել է.

«Դուք հիմա ոտնձգություն եք իրականացնում նրա ունեցվածքի նկատմամբ։ Խնդիրը միայն ունեցվածքը չէ, այլ «Արարատ» անվանմամբ ցուցանակները հանելը։ Հիմա, երբ ցուցանակը փոխում եք, դրանով այն օրինական է դառնո՞ւմ»։

Հիմա եթերում