Թութակը ընդհատել է Բրազիլիայի երիտասարդական գավաթի հանդիպումը
03 Օգոստոսի 2026, 15:00
Դեղնակապույտ Արա թութակը դարձել է Բրազիլիայի երիտասարդական գավաթի՝ «Ֆլամենգո»-ի և «Սեարա»-ի միջև կայացած հանդիպման անսպասելի «մասնակիցը»։
Հանդիպման 18-րդ րոպեին թռչունը հանկարծ հայտնվել է խաղադաշտում՝ շատ ցածր բարձրությամբ թռչելով «Ֆլամենգո»-ի ֆուտբոլիստներից մեկի կողքով։ Անակնկալից խաղացողը ծնկի է եկել և բնազդաբար փորձել է խուսափել բախումից։ Դրանից հետո թութակը հանգիստ շարունակել է թռիչքն ու հեռացել խաղադաշտից։
Բրազիլիայում երիտասարդական թիմերի հանդիպումները հաճախ անցկացվում են «Նինյո դու Ուրուբու» մարզաբազայում կամ նմանատիպ վայրերում, որոնք շրջապատված են բլուրներով և անտառներով։ Բնությանը մոտ լինելու պատճառով թութակների և տուկանների հայտնվելը բրազիլական ֆուտբոլային հանդիպումների ժամանակ արդեն բավականին սովորական երևույթ է դարձել։