«Հայփոստ»-ը շարունակում է աշխատել 19-րդ դարի մոտեցումներով. Հարություն Մնացականյան

04 Օգոստոսի 2026, 11:25

Քաղաքականություն

«Հայփոստ»-ը, գտնվելով Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ենթակայության ներքո, շարունակում է առաջնորդվել հնացած մեթոդներով։Այս մասին Ազգային ժողովում ունեցած իր ելույթի ժամանակ ասել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Հարություն Մնացականյանն՝ անդրադառնալով «Հայփոստ» ՓԲԸ-ի սպասարկման որակին։

Պատգամավորը «Հայփոստ»-ի աշխատանքը բնութագրել է որպես «19-րդ դարի մոտեցում»։

Որպես միջին վիճակագրական քաղաքացի և դեպի Եվրոպա ապրանքներ արտահանող՝ Մնացականյանը ներկայացրել է կարևոր փաստաթղթեր առաքելու իր անհաջող փորձը և նշել, որ գործընթացը բախվել է մի շարք համակարգային խնդիրների։

Հարություն Մնացականյանի խոսքով՝ հենց նման ոչ կոմպետենտ կառավարման արդյունքում է, որ կառույցն աշխատում է հսկայական՝ 500 միլիոնից մինչև 1 միլիարդ դրամի հասնող վնասով։

«Այս 19-րդ դարի մոտեցումով մենք ուզում ենք, որ «Հայփոստ»-ը շահույթով աշխատի՞։ Չի կարող աշխատել»,- ընդգծել է պատգամավորը։

Հիմա եթերում