Հաղթանակի հասնելու համար պետք է քանդել ստեղծված մեխանիզմը․ Սամվել Կարապետյան
04 Օգոստոսի 2026, 15:00
«Մենք չենք ցանկանում երկիրը տանել ցնցումների։ Դրա համար գործող իշխանություններին հեռացնելու համար անում ենք այն ամենն, ինչն օրենքի սահմաններում է, և պատրաստ ենք համագործակցել բոլոր ուժերի հետ, որոնք անկեղծ են իրենց նպատակներում»,- այս մասին Հակակոռոպցիոն դատարանի բակում լրագրողներին ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը։
Նրա խոսքով՝ վերջնական հաղթանակի հասնելու համար անհրաժեշտ է քանդել ստեղծված մեխանիզմը։
«Մեխանիզմը ստեղծել են լուրջ, ոչ բարեկամ պետություններ, դրա համար էլ քանդելը դժվար է, ժամանակ է պետք։ Մեխանիզմն այդ պետությունները ստեղծել են, որ երկիրը տանեն կործանման»,- ընդգծել է կուսակցության առաջնորդը։
Հարցին, թե որ երկրներին նկատի ունի, Սամվել Կարապետյանը չի մանրամասնել, միայն շեշտել է՝ խոսքը միայն Ադրբեջանի մասին չէ։