ԵՄ-ին հետաքրքրում է ոչ թե Հայաստանը, այլ Ռուսաստանի սահմանների մոտ լարվածություն ստեղծելը․ Վալդեմար Գերդտ

05 Օգոստոսի 2026, 21:30

Կարծիք | Քաղաքականություն

Գերմանիայի Բունդեսթագի նախկին պատգամավոր Վալդեմար Գերդտը Alpha News-ի հետ զրույցում անդրադարձել է Հայաստանի եվրաինտեգրման հեռանկարներին, Երևանի ու Եվրոպական միության մերձեցման հնարավոր հետևանքներին։

Փորձագետի խոսքով՝ Եվրամիությունը իրական հետաքրքրություն չունի ո՛չ ՀՀ-ի շուկայի, ո՛չ էլ երկրի մարդկային ներուժի նկատմամբ։

«Կարծում եմ՝ իրականում Եվրամիությունը մեծ հետաքրքրություն չունի ո՛չ Հայաստանի շուկայի, ո՛չ էլ նրա մարդկային ներուժի նկատմամբ։ Միակ հետաքրքրությունն այն է, որ Ռուսաստանի սահմանների հարևանությամբ լարվածության ևս մեկ օջախ ստեղծվի։ Տրամաբանորեն ես այս գործընթացի այլ բացատրություն չեմ տեսնում»,- ասել է Գերդտը։