ԱԺ-ում լարվածությունը հասավ գագաթնակետին․ Նարեկ Կարապետյանի զգուշացումը Ռուբինյանին

05 Օգոստոսի 2026, 19:30

Քաղաքականություն

Ազգային ժողովում լարված մթնոլորտ է ստեղծվել՝ Նարեկ Կարապետյանի և Ռուբեն Ռուբինյանի միջև տեղի ունեցած բանավեճի պատճառով։

Դիմելով Ռուբինյանին՝ Նարեկ Կարապետյանը կոչ է արել հետևողական լինել իշխող խմբակցության պատգամավորների վարքագծի նկատմամբ։

Նա նաև նշել է, որ խորհրդարանի դահլիճում հնչող վիրավորական արտահայտություններին չարձագանքելը կարող է հետևանքներ ունենալ։

«Ազգային ժողովում 5 րոպե շարունակ վիրավորական արտահայտություններ հնչեցնելուն որևէ արձագանք չստանալն ունի իր հետևանքները։ Այդ պատճառով մենք ներկայացրեցինք իրավիճակը. նախագահողը թող որոշի՝ Ազգային ժողովի ինչպիսի՞ ձևաչափն է իր համար հետաքրքիր»,- լրագրողների հետ զրույցում ասել է Նարեկ Կարապետյանը:

Հիշեցնենք, որ ԱԺ դահլիճում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Տարոն ՉախոյանՆարեկ Կարապետյանին «գյոռմամիշ» էր անվանել, ինչին ի պատասխան Նարեկ Կարապետյանը նրան անվանել էր «հորթ»։ Դրանից հետո տարաձայնությունները շարունակվել են արդեն խորհրդարանի միջանցքում՝ Նարեկ Կարապետյանի և ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի միջև։

Հիմա եթերում