Փաշինյանի հայտարարությունները վնասում են տեղական արտադրողներին․ Արթուր Խաչատրյան
06 Օգոստոսի 2026, 13:30
Նիկոլ Փաշինյանը իր վարած քաղաքականությամբ ոչ թե խնդիրները լուծում է, այլ՝ ավելի է խորացնում։ Այս մասին ԱԺ-ում Alpha News-ին ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն՝ անդրադառնալով ռուսական շուկայում հայկական գյուղմթերքի և բիզնեսի առջև ծառացած սահմանափակումներին։
«Ինչպես տեսնում ենք ՌԴ-ի հետ հարաբերությունները նա ոչ մի կերպ չի կարողանում կարգավորել, դեպի նոր շուկաներ ելք չի կարողանում ապահովել, դա էլ քիչ է, նաև փորձում է տեղական արտադրողներին վնասել իր հայտարարություններով»,- նշել է պատգամավորը։
Հարցին՝ արդյոք Ղրղզստան կատարած այսօրվա այցի ընթացքում Փաշինյանը կկարողանա կարգավորել խնդիրը, Արթուն Խաչատրյանը պատասխանել է․
«Նա մեկ անգամ փորձել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ խոսել, բայց ռուսական կողմից ստացել է հստակ պատասխան։ Հետո ՌԴ նախագահի հետ խոսեց, բայց էլի հաջողության չհասավ։ Այնպես որ, չեմ կարծում, որ այսօր հաջողության կհասնի»։